copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:50 20-09-2023

Տեղյա՞կ եք, որ կանանց, երեխաներին, այո՛, թողնում են ու թողնում էին դուրս գալ Արցախից, բայց տղամարդկանց՝ ոչ․ փաստաբան

Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր հորդորում են չմասնակցել ցույցի, որովհետև «մեզ դրսից սադրում են դե մենք էլ դեբիլ ենք չենք հասկանում»:

Քանի որ դուք գրագետ և տեղակցված եք` որն է ձեր առաջարկը?!

1. զբաղվել առօրյայով, քանի որ Արցախում պատերազմը իրենց նեղ անձնական գործն է, որովհետև մեկ է ցույցով Արցախ չես փրկի, որովհետև էդ մարդիկ իրենք են ընտրել իրենց կյանքը ու կարային օրինակ շուտ դուրս գային, որովհետև ռուսը կամ եվրոպան կփրկի, որովհետև նիկոլը գրագետ և ճիշտ որոշումներ է կայացնում ու դուք վստահում եք գերագույն հրամանատարի ուղեղին, թե որովհետև դե ինչ կարա անի խեղճ ժողովուրդը ու հարիֆ նիկոլը` ռուսը որոշելա, կամ միգուցե, որովհետև` մեկ է էդ մարկանց էլ չես փրկի ու այդ մարդկանց «ժերտվա» տալը Հայաստանի ինքիշխանության գինն է:

Ինչ լուծում եք էլի առաջարկում?! ամենայն լրջությամբ եմ հարցնում:

Տեղյա՞կ եք, որ կանանց, երեխաներին, այո՛, թողնում են ու թողնում էին դուրս գալ Արցախից, բայց տղամարդկանց ոչ: ( խնդրում են էն ուսանողների դուրս գալը, մի քանի չինովնիկի բարեկամի դուրս գալը ինձ օրինակ չբերեք):

Այ դուք օրինակ կթողեիք ձեր հորը, եղբորը, ամուսնուն ու դուրս կգայիք Արցախից?!

Խնդրեմ համեցեք:

ՀԳ. դեժավյու է մոտս: Էդ նույն կոչեր անողներդ պատերազմի ժամանակ նույնն էիք ասում` դրանով հանդերձ գերագույն անասունին մանդատ տալով բերել էս արհավիրքը: Հա հենց դուք էիք, որ մնացել էիք «հաղթելու ենք» ի տակ: Որ ձեր գործի տեղի ստացած աշխատավարձը, պետական գնման պայմանագիրը շատ ավելի թանկ էր քան զինվորի կյանքը, ձեր ստացած գրանտները ավելի արժեքավոր քան երկիրը: Դուք ընկեր ամենագրագետներ, ամենափորձագետներ և ամենահայրենասերներ»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում