copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:38 05-11-2024

2025-ին Երևան քաղաքը պլանավորում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտ ապահովել. Ավինյան

2024-ին Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները պլանավորվել էին 61 մլրդ 514 մլն դրամ, 2023 թվականին այս թիվը 38 մլրդ 799 մլն դրամ է եղել: 2025 թվականին Երևան քաղաքը պլանավորում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտ ապահովել: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք բավականին մեծ սեփական եկամուտների աճ ենք կանխատեսում Երևան քաղաքում, և այս դինամիկան դեռևս 1-2 տարի կպահպանենք, բայց ինչ-որ մի կետում պետք է գանք նոր նորմային»,- ասաց նա:

Սեփական եկամուտների աճը, ըստ քաղաքապետի, հնարավորություն կտա էականորեն ավելացնել վերանորոգվող, հիմնանորոգվող փողոցների ծավալը, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող մանկապարտեզների քանակը:

«2023-ից սկսած՝ 5-ամյակում, մենք Երևան քաղաքում որևէ չհիմնանորոգված մանկապարտեզ չենք ունենա, և գրեթե բոլոր ճանապարհներին կհասցնենք անդրադարձ ունենալ նմանատիպ տեմպերով»,- ասաց Ավինյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ