copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:30 05-11-2024

Փողի «բազառ»՝ քաղաքապետի եւ նախարարի միջև․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբաժին օրենքով հատկացվի Երեւանին։ Ի դեպ, մենք շաբաթներ առաջ էինք գրել, որ փակ նիստերից մեկի ժամանակ Ավինյանը նման առաջարկով է հանդես եկել:

Երեկ՝ բյուջետային քննարկման ժամանակ, նա անգամ բանավեճի բռնվեց ֆինանսների նախարարի հետ։ Երբ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ սովետի ժամանակները չեն, որ գնանք, խանութից առեւտուր անենք՝ ասելով, որ ՀԴՄ տվեք, որովհետեւ ձեր եկամուտներից ձեր բակը նորոգվելու է, բայց ընդհանուր բյուջե լցնելու համար քայլ չանենք։ Ըստ նախարարի՝ առանց այն էլ Երեւանին է ամենաշատ հատկացումն արվում: «Պարոն Հովհաննիսյան, այնպիսի մեծահոգությամբ եք խոսում տրված դոտացիաների մասին… ես ուզում եմ՝ բացարձակ թվերից խոսել։ Այնպիսի տպավորություն է, որ չեք խնայում, մեծ ծավալի օգնություն եք տրամադրում համայնքներին, բայց այդպես չէ»,- առարկեց Ավինյանը:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
22:05 Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին
22:30 ԵՄ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական գազից
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ