copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:12 24-08-2022

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հանդիպել է Նիժնի Նովգորոդի քաղաքապետի հետ

Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է Նիժնի Նովգորոդ՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին:

Այցի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի քաղաքապետի հետ, քննարկել երկու քաղաքների միջև համագործակցության մեկնարկի հետ կապված հարցեր: Յուրի Շալաբաևն ընդգծել է, որ Երևանի և Նիժնի Նովգորոդի միջև հնարավոր են փոխգործակցության բազմաթիվ ուղղություններ. «Հայկական մշակույթը աշխարհի հնագույններից մեկն է, Երևանն էլ նշել է 2800- ամյակը: Նիժնի Նովգորոդը ևս ունի հարուստ մշակույթ և ավանդույթներ: Մենք կարող ենք համագործակցել բազմաթիվ ոլորտներում՝ մշակույթ, կրթություն, սոցիալական քաղաքականություն, սպորտ, տնտեսական հարաբերություններ: Հուսով ենք՝ հետագայում կկարողանանք ստորագրել բարեկամական հարաբերություններ հաստատելու համաձայնագիր և կշարունակենք մեր երկկողմ հարաբերությունները նոր մակարդակում»:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է, որ երկու քաղաքների միջև կա փոխադարձ ըմբռնում և ցանկություն գործընկերական կապեր հաստատելու ուղղությամբ:

«Մենք մեծ հաճույքով ընդունեցինք հրավերը՝ մասնակցելու Նիժնի Նովգորոդի օրվան նվիրված միջոցառումներին: Սա նաև լավ հարթակ է՝ քննարկելու հնարավոր գործակցության ուղղությունները: Վստահ եմ, բացի հումանիտար և մշակութային ոլորտներից, հեռանկարային են սոցիալական, առևտրատնտեսական բնագավառներում համատեղ ծրագրերը, նաև երիտասարդության միջև կապերի ամրապնդումը»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Կողմերը պայմանավորվել են իրատեսական ուղղություններով համագործակցություն հաստատելու նպատակով նախապատրաստել համապատասխան համաձայնագրի նախագիծ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը