Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:50 04-11-2024

Կառավարության օրակարգում ազգային հիմնահարցեր չկան. Անի Զախարյան

«Հայաստանը պետք է ոչ թե հետամուտ լինի, այլև պետք է հիմքեր ձևավորի Ցեղասպանության ճանաչման և հատուցման օրակարգ ձևավորելու հրամայականով»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Անի Զախարյանը՝ անդրադառնալով օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ։

Զախարյանի խոսքով՝ այսօրվա կառավարության օրակարգում ազգային հիմնահարցեր չկան.

«Այսօրվա կառավարության հիմնահարցում իշխանությունը պահելու հարցերն են, և իրենց ցանկացած գործողություն բխում է այդ խնդիրները լուծելուց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված