Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:00 03-11-2024

Այս խեղճ ժողովրդին միայն դա էր պակաս. քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին

Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից։

Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ. թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:

Այս որոշումը դժգոհությունների առիթ է դարձել մասնավորապես այն քաղաքացիների մոտ, ովքեր ամեն օր օգտվում են տրանսպորտից, սակայն չունեն սմարտֆոն հեռախոսներ, տանն ունեն մեծահասակներ, ովքեր ևս կդժվարանան օգտվել հավելվածներից։

Նշենք, որ դեռևս կան քաղաքացիներ, ովքեր տեղյակ չեն, որ հանրային տրանսպոտը հունվարի 1-ից թանկանալու է, և մանրամասներին չեն տիրապետում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ տեղյա՞կ են, որ հունվարի 1-ից տրանսպորտը թանկանալու է։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ տեղյակ չեն այդ որոշումից, ոմանք էլ, պատասխանելով հարցին, ասացին, որ չեն օգտվում տրանսպորտից։

Քաղաքացիներից մեկն էլ այսպես արտահայտեց իր դժգոհությունը․ «Այս խեղճ ժողովրդին միայն դա էր պակաս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները