copy image url
Միտք 2 տարի առաջ - 15:35 08-02-2024

Որոշ դեպքերում ամենաէժան փոխադրումը կազմելու է 386 դրամ․ Բաբկեն Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաշված օրեր անց ավագանին, ամենայն հավանականությամբ, հերթական անգամ առանց մտածելու, պարզապես, կդակի ու այդպիսով կընդունվի տրանսպորտի թանկացման մասին որոշումը:
Քանի որ քչերին է ծանոթ համակարգը՝ «թարգմանեմ»: Այսօր ունենք ցանց, որտեղ ուղևորափոադրման մեծամասնությունն իրականցվում է առաց տեղփոխի(94%):

Այսինքն Ա կետից Բ կետ մարդը հասնում է մեկ տրանսպորտով: Որքան էլ առաջին հայացքից թվա, որ «նստել մեկ տրանսպորտ և հասնել ուզածդ կետը» լավ բան է, այդուհանդերձ այդպիսի ցանցը անարդյունավետ է և ծախսատար: Պատկերավոր լինելու համար բերեմ 2 օրինակ տաքսու վրա. Դուք ցանկանում եք Էրեբունուց գնալ Աջափնյակ, տաքսին ձեզ տանում է Ավանում Զեյթուն, այնուհետև Աջափնյակ, վերջում ցույց է տալիս հաշվիչը ու ստիպում վճարել այդքան կիլոմետրի համար: Կամ երկրորդ օրինակը. կանչում եք տաքսի ընտանիքով տեղ գնալու համար՝ 3 կամ 4 հոգով. մեկ տաքսու փոխարեն ձեզ է մոտենում 3 կամ 4 տաքսի, յուրաքանչյուրին տեղափոխում է առանձին-առանձին և ստիպում վճարել բոլոր ուղևորափոխադրումների համար առանձին, մինչդեռ կարող էիք բոլորով նստել մեկ մեքենա և վճարել մեկ փոխադրման համար: Ահա այսպես, անարդյունավետ ու ծախսատար է աշխատում գործող տրանսպորտային ցանցը: Նոր տրանսպորտային ցանցը լուծում է այս խնդիրը, այդուհանդերձ, էականորեն ավելացնելով տեղփոխերի քանակը, և եթե այս սակագնային պլանները գործեն նոր ցանցի համար, ապա որոշ դեպքերում ամենաէժան փոխադրումը կազմելու է 386 դրամ՝ «70 րոպե» գումարած «տարեկանից» մեկ տոմս, իսկ այդ ուղեգծում պարզապես «ամսական» փաթեթով՝ 720 դրամ:

Հետևաբար, կամ տրանսպորտային համակարգը չի բարեփոխվելու և մենք ստիպված ենք լինելու վճարել անարդյունավետ համակարգի համար, կամ ներդրվելու է նոր ցանցը, որն ունենալու է էականորեն ավելի ցածր ինքնարժեք, բայց վճարելու ենք սարսափելի բարձր գներ»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում