copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:37 02-11-2024

Լիոնի արվարձաններում անկարգnւթյnւնների ժամանակ ոստիկան է տուժել

Անցած գիշեր անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի Լիոն քաղաքի արվարձաններում, մասնավորապես՝ Ռիլ-լա-Պապ կոմունայում, որտեղ վիրավորվել է մեկ ոստիկան։ Այդ մասին հայտնել է Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտուրան:

«Անկարգությունները սկսվել են տեղի ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում, երբ մոտ 20 մարդ քարեր են նետել երկու ավտոբուսի վրա, ապա այրել դրանք։ Մոտակա տների բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները՝ հրդեհի տարածման վտանգի պատճառով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, օրինախախտները սկսել են տարբեր առարկաներ նետել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով իրավապահներից մեկը ստացել է դեմքի վնասվածք։

Ավելի ուշ շրջանային պրեֆեկտուրան հայտարարել է բողոքի ակցիաները ճնշելու համար հատուկ ջոկատների ներգրավման մասին, որոնք հասարակական կարգը կհսկեն հանգստյան օրերին:

Իշխանությունները դատապարտել են կատարվածը և հայտնել, որ հետաքննում և որոնում են հանցագործներին։

Նմանատիպ անկարգություններ տեղի են ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ այրվել էին մի քանի մեքենաներ և աղբամաններ։ Հետո բերման էին ենթարկել երեք հոգու, բոլորն էլ անչափահասներ։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել