copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:15 01-11-2024

60 ոչխարը իմ ողջ տարվա եկամուտն է, եթե չփոխատուցեն, ստիպված գնալու եմ․ Նորատուսի բնակիչ

«60 ոչխարը իմ ողջ տարվա եկամուտի աղբյուրն է, թե ինչ-որ փոխհատուցում չլինի, ստիպված կլինեմ մնացյալ ոչխարներին էլ վաճառել ու հեռանալ երկրից։ Ոչխար պահողները շատ քիչ են մնացել Հայաստանում, նման դեպքերի պաճառով էլ կարող են ընդհանրապես չլինել, ինչի հետևանքով գյուղատնտեսությունը շատ ծանր կորուստներ կունենա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղ բնակիչ Գևորգ Մանուկյանը, ում գառների մի մի մասին այսօր առավոտյան գայլերը հոշոտել են, մի մասն էլ անհետացել է։

Գևորգ Մանուկյանը նշեց, որ շան հաչոցն է լսել, բայց դե շուն է, միշտ էլ կարող է հաչել, դուրս է եկել ժամը 3։00-ի սահմաններում, ոչինչ չի հասկացել ու նորից ներս է մտել։ Շատ ուշ ժամ է եղել, գյուղացիներն էլ ոչինչ չեն նկատել կամ լսել, որովհետև իր խոսքերով` սովորաբար այդ ժամին գյուղում արթուն մարդ չի լինում։

«Վաղ առավոտյան արթնացել, տեսել եմ` ոչխարները չկան. 4 հոշոտված ոչխար եմ տեսել, 2 վիրավոր, որոնց ճակատագիրն էլ հարցական է, քանի որ շատ հովիվներ սել են, որ հիմնականում գայլի խփած ոչխարը չի ապրում։ Բայց հիմա ինձ համար առաջնայինը կորածներն են։ 28 ոչխարի, մեր գազալցկայանից են զանգել-ասել, այնտեղ ենք գնացել, բերել ենք, իսկ մյուս 28-ին չեմ կարողանում գտնել. հիմնական տուժածները 60-նն են»,-ասաց Նորատուսի բնակիչը։

Նա նաև հավելեց, որ սա իրենց գյուղում առաջին նման դեպքն է, և որ հավանաբար կենդանիները սոված մնալով` կեր սկսել են գյուղում փնտրել և այդ պաճառով սկսել են նաև գյուղացիներին անհանգստացնել։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 1-ին, գայլերի կողմից հերթական հարձակման դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 06:30-ի սահմաններում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա