copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:15 30-10-2024

Նարե Սոսեն հետախուզվում է. աղմկահարույց պատմության անսպասելի զարգացումը

Երևանի ավագանու նախկին անդամ Նարե Սոսեն, որը Հայաստանը լքելուց հետո 2024 թվականի հունվարին տեսաուղերձով հայտնեց, որ իրեն առևանգել են, սպառնալիքներ հնչեցրել, ապա ոստիկանությունում տեսախցիկի առաջ ստիպել են ցուցմունք տալ, ժամանել է Հայաստան։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ, վերջինս հաստատեց տեղեկությունը, Նարե Սոսեին 2024 թվականի մայիսին է տեսել Երևանում։

«Նախօրեին իր ծննդյան տարեդարձն էր, շնորհավորել եմ։ Ինքն այս ընթացքում պարբերաբար կապի է դուրս գալիս, հետո որոշ ժամանակով կապը կտրվում է։ Մայիսին՝ Սրբազան շարժման օրերին տեսել եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում, առանձնազրույց ենք ունեցել»,- ասաց Սուքիասյանը։

Հարցին՝ միջադեպի վերաբերյալ մանրամասներ ճշտե՞լ եք, հետաքրքրվե՞լ եք, ավագանու անդամը պատասխանեց․

«Որևէ խոսակցություն այդ մասով չեմ ունեցել, որովհետև գործընթացն իրավական տիրույթում է, և ակնկալում ենք, որ այդ ամենը սպառիչ հանգուցալուծում կունենա իրավական դաշտում»։

Նարե Սոսեն իր ուղերձում ասել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում, որպեսզի չարժանանա Արմեն Գրիգորյանի ճակատագրին՝ լքել է Հայաստանը։ Չե՞ք հարցրել նրան՝ արդյոք այդ վտանգները վերացե՞լ են, որ եկել է Հայաստան, հարցրեցինք Մանուկ Սուքիասյանին։

«Ես կդժվարանամ միանշանակ ինչ-որ բան ասել։ Որ իր շուրջ ինչ-որ բան էր կատարվում, դա ակնհայտ էր մեզ համար։ Բայց մանրամասնությունները, կարծում եմ՝ այս պահին դեռևս որոշակի անհստակեցումներ ունի»,- ասաց Սուքիասյանը։

Ճշտող հարցին՝ այս պահին Նարե Սոսեն Հայաստանո՞ւմ է, ավագանու անդամը պատասխանեց, որ ծննդյան տարեդարձը ինտերնետային տարբերակով է շնորհավորել, և որ այդ մասին չի հարցրել․

«Այս պահի հետ կապված ստույգ ոչինչ չեմ կարող ասել։ Ինքը պարբերաբար հայտնվում է, հետո կապից դուրս է գալիս։ Անմիջական հանդիպում չի եղել երեկ, մեսինջերով եմ շնորհավորել»։

Նշենք, որ Քննչական կոմիտեն մայիսի 24-ին հայտնել էր, որ Նարե Սոսեին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է․ Նախաձեռնվել էր նոր քրեական վարույթ՝ սուտ մատնության հատկանիշներով։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ։ Հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է քրեական վարույթը, արդյոք հարցաքննվածներ կա՞ն։

«Նարինե Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և հետախուզում է հայտարարվել»։

Հիշեցնենք, որ 2024թ․ հունվարի 17–ին Երևանի ավագանու անդամ Ն․ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15–ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Թոթովենց փողոցի 6/7 հասցեի դիմացից մի խումբ անձինք առևանգել են իրեն, ստիպողաբար նստացրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել աչքերը և տեղափոխել անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-65 տարեկան տղամարդու, ում հետ, իր քաղաքական գործունեության հետ պայմանավորված, զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպ իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից ու հեռացել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի