Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:03 28-10-2024

ՀՀ պետական բյուջեն իրական Հայաստանն է․ Նիկոլ Փաշինյան

«ՀՀ պետական բյուջեն իրական Հայաստանն է, այսինքն այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե և դե ֆակտո միաժամանակ և այդ գոյության դե յուրե և դե ֆակտո հատվածներն անքակտելի են»,- 2025թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց․ «Պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պետք է ստեղծենք մեր աշխատանքի, միայն ու միայն մեր աշխատանի արդյունքում։ Այսօր բյուջեի նածագծի վերաբերյալ ես ոչ մի թիվ չեմ բարձրաձայնելու, դա կանեն կառավարության իմ գործընկերները, բայց պետք է ընդգծեմ՝ շատ կլինեն բյուջեի եկամուտները, թե՝ քիչ, արդյունավետ կլինեն ծախսերը, թե՝ ոչ այնքան, բարձր կլինեն կենսաթոշակները և աշխատավարձերը, թե՝ ոչ այնքան, դա մեր բոլորի աշխատանքի արդյունքն է, այն արդյունքը, որը գեներացնում ենք միասին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է քննարկումների արդյունքում պարզ դառնա, թե ինչ օրենքներ պետք է ընդունվեն, ինչ պետք է անել, որպեսզի ՀՀ-ում ավելի շատ մարդիկ օրինական աշխատանքով հարստանալու հնարավորություն ունենան։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
16:52 Ինչ քննարկման է մասնակցել Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունում
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
17:16 Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը