copy image url
Հայտարարագիր 10 ամիս առաջ - 22:00 04-08-2025

3 բնակարան, մեքենա, 17․7 մլն ավանդ, 61․3 մլն անկանխիկ,  20․5 մլն եկամուտ․ Անահիտ Մանասյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրամենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող, իրեն հանրապետության լավագույն իրավաբանը համարող Անահիտ Մանասյանի և վերջինիս հետ համատեղ բնակվող Լիանա Մանասյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Անահիտ Մանասյանը ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի ապրիլից։ Նախքան դա՝ 2022 թվականի նոյեմբերից նա զբաղեցնում էր ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

Որպես անշարժ գույք՝ Մանասյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ Երևան քաղաքում, որոնցից մեկը միանձնյա, մյուսը՝ համատեղ սեփականությամբ։ Առաջին բնակարանը նա ձեռք է բերել 2015 թվականի հոկտեմբերի 30-ին, երկրորդը՝ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին։ Տարեվերջին 2 բնակարանն էլ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Մանասյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։

Վերջինս առևտրային բանկերում ունեցել ավանդներ․ տարեկսզբին՝ 10 մլն 100 հազար դրամ, 9700 դոլար և 9․258,58 եվրո, տարեվերջին՝ 10 մլն 967․304,8 դրամ, 9700 դոլար և 9451,58 եվրո։

Անահիտ Մանասյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 37 մլն 890․744,1 դրամ, 16․854,46 եվրո և 196.67 դոլար, տարեվերջին՝ 50 մլն 235․360,27 դրամ, 23․909,93 եվրո և 652,57 դոլար։

Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 100 հազար դրամ, 6480 դոլար և 4330 եվրո, տարեվերջին՝ 100 հազար դրամ, 6680 դոլար և 3427 եվրո։

2024 թվականի հաշվետու տարում Անահիտ Մանասյանի եկամուտները կազմել են 19 մլն 470․330,4 դրամ, որից 16 մլն 820․148 դրամը ՄԻՊ աշխատակազմից, 1 մլն 543․503 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձն է, 865․715,5 դրամը և 324 դոլարը Հայբիզնեսբանկից, 81․668,9 դրամն էլ՝ Ակբա բանկից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը, 33․178 դրամն էլ՝ Կանանց իրավունքների տուն ՀԿ-ից ստացած այլ եկամուտը։

Անահիտ Մանասյանի հետ համատեղ բնակվող անձը՝ Լիանա Մանասյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանում, որոնցից առաջինը գնել է 2007 թվականի հունիսի 11-ին, իսկ մյուսը ձեռք բերել 1995 թվականի սեպտեմբերի 7-ին․ այս բնակարանին տիրապետում էր նաև Անահիտ Մանասյանը։ Տարեվերջում այս բնակարանները պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Լիաննա Մանասյանը չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 31․451,5 դրամ և 3000 դոլար, տարեվերջին՝ 76․262,85 դրամ և 1500 դոլար։

Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 0, տարեվերջին՝ 50 հազար դրամ։

2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 մլն 106 հազար դրամ, որը նա նվիրատվություն է ստացել Արտյոմ Մանասյանից։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»