Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:00 25-10-2024

Ես բացառում եմ մեր իշխանության օրոք զանգովի արդարադատությունը. ՔՊ-ական

Ես բացառում եմ մեր իշխանության օրոք զանգովի արդարադատությունը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` խոսելով օրեր առաջ լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյան բանավեճի մասին։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև երեկ Կազանում Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարճատև հանդիպման արդյունքներից։ «Մենք չգիտենք` երեկ ինչի մասին են խոսել Փաշինյանն ու Լուկաշենկոն, բայց Բելառուսի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել»,- ի պատասխան ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ ՀՀ դիրքորոշումը չի փոխվել, ՀՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված հոդվածների շուրջ: Հարցին՝ արդյոք այս պահին բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի առաջարկած 17 կետերով տարբերակի շուրջ, թե ՀՀ կողմից առաջարկած 16-ի, պատգամավորը պատասխանեց․ «Այն ինչի շուրջ հիմա բանակցում ենք, մեր գնահտամամբ, ամբողջությամբ պատասխանում է այն հարցերին՝ թե որոնք պետք է լինեն գլխավոր սկզբունքները, որով պետք է կարգավորվեն հարաբերությունները և հնարավորություն է տալիս վստահության մթնոլորտ ստեղծել: Վերահաստատում եմ՝ մենք պատրաստ ենք արդեն այսօր իսկ ստորագրել, պատրաստ էինք երեկ, այսինքն որևէ բան, բացառությամբ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի արտահայտման, այս պահին չի խոչընդոտում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի»:

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից