Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:29 24-10-2024

Երթևեկության կարգավորում Երևանում. Իսակովի պողոտայում պլաստմասե արգելապատնեշներ են տեղադրվել

Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հատվածում, պլաստմասե արգելապատնեշներ են տեղադրվել։ Այսօր քաղաքապետարանը այս հատվածում երթևեկության փոխության մասին հաղորդագրություն էր տարածել, սակայն նշել էր միայն հետիոտնային անցումում լուսացույցի աշխատանքի կարգավորման մասին, իսկ արգելապատնեշների տեղադրումից՝ ոչ մի խոսք։

Այս հատվածում տեսախցիկ երբևէ տեղադրված չի եղել, չնայած մշտապես վթարային իրավիճակներ են ստեղծվել, քանի որ վարորդները ձախ շրջադարձից ճանապարհը հաճախ ուղիղ են շարունակել։ Այստեղ հաճախ պարեկներ են ծառայություն իրականացրել, սակայն սա ևս իրավիճակի լուծում չի եղել։ Ըստ որոշ խոսակցությունների՝ տարածքում տեսախցիկ չի տեղադրվել ԱՄՆ դեսպանատան պահանջով՝ դեսպանատան ելումուտը չհսկելու համար։

Oragir.News-ն այսօր՝ հոկտեմբերի 24- ին, ֆիքսել է, որ տեղադրվել են պլաստմասե արգելապատնեշներ երթևեկության անվտանգության ապահովման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը