copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:26 03-06-2025

Երևանում՝ Իսակովի պողոտայում, բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում մայիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 15:50-ի սահմաններում Իսակովի պողոտա - Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Եփրեմյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել նախ բազալտե եզրաքարի, ապա մայթի վրայով և հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող կանաչ գազոնում։

Ըստ նախնական տեղեկությունների 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, ով եղել է «Volkswagen»-ի ուղևոր, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ