copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:10 22-10-2024

Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում․ մեծ թվով ավտոմեքենաներ արգելափակվել են մերկասառույց ճանապարհին. shamshyan.com

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան պատճառով Տաթև- Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատված ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի ու դրա պատճառը ճանապարհի մերկասառույցն է և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելը։

Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում բեռնատարներ։

Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված