copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:18 20-12-2022

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանցի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 60-ամյա Մահամադ Մութաբիլին իր վարած HOVO մակնիշի բեռնատարով Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 18 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե և փայտե էլեկտարսյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով՝ բախվել 10 հազար վոլտ էլեկտրականության համար նախատեսված սյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ արգելափակվել է ավտոմեքենայի խցիկում։ Նրան այնտեղից դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 55 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, ով տեղափոխվել է «Գորիս» ԲԿ։

Նրան, մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ն Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ