Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:47 22-10-2024

Ինչ պետության սահմանը, ինչ մայրենիի․ լեզվաբանը՝ «Մանկական Եվրատեսիլի» ա-երով երգի մասին

Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է «Cosmic friend» երգն ու տեսահոլովակը։

Երգը դեռ մի քանի ժամ է, ինչ հասանելի է հանրությանը, սակայն արդեն բուռն կերպով քննարկում է այն, որ երգի բառերում «է» օժանդակ բայի փոխարեն հնչում է «ա» օժանդակ բայը։

Օրինակ՝ «տարբեր ա շատ» կամ «վախենում ա շատ»։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց լեզվաբան Նարինե Դիլբարյանի հետ, ում խոսքով՝ երգը ընտրելիս պետական մարմինները պետք է իրականացնեին վերահսկողություն։

«Դա սարսափելի է, նողկալի։ Անկեղծ ասած՝ արդեն նկատելի է, որ երբ պետության բոլոր հիմնական հատկանիշներն ու հաստատությունները սասանվում են, մեր պետական լեզուն պետք է ենթարկվի բարբարոսական, գավառական պղծումների։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում այլևս ոչ ոք, հատկապես ԿԳՄՍՆ-ն, բոլորովին չի զբաղվում իր գործառույթներով։ Այսպիսով՝ գրական մայրենին արհամարհելը դառնում է սովորական երևույթ։ Սա մեր անկման հերթական ցուցիչներից է»,-նկատեց լեզվաբանը։

Նրա համոզմամբ՝ մարդկանց թվում է, թե նրանք որքան վատ և տգեղ խոսեն հայերեն, այնքան կտրիճ կերևան։

«Ինչպես պետության սահմանները չեն պաշտպանվում, այնպես էլ մայրենիի սահմանները և քերականությունը։ Լեզվի տեսչությունն էլ իր գործառույթը ունի, բայց վերջերս ինձ թվում է, թե այդ տեսչությունն էլ չկա։ Երաժշտությունները ևս պետք է քննել և հասկանալ՝ դրանք հայկակա՞ն են, թե ամբողջովին օտար։ Այդ գործառույթը պետք է իրականացնի պետությունը։ Ամեն մեկն ունի իր մեղքի բաժինը, բայց ո՞ր հանձնաժողովն է տվել իր հավանությունը»,-եզրափակեց Դիլբարյանը։

Oragir.News-ը այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն փորձեց ստանալ նաև ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ–2024»-ը կկայանա Մադրիդում նոյեմբերի 16-ին:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը