Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:51 22-10-2024

Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը․ հայտարարություն

Կոնսերվատորիայի Միասնական Շարժումը հայտարարություն է տարածել․

«Երևանի Կոմիտասի անվան ՊԵՏԱԿԱՆ կոնսերվատորիայի տանիքը 2024 թվականի օգոստոսի 28-ին պետք է վերանորոգված լիներ։ Պայմանավորվածությունը, որը կայացել էր ԿԳՄՍ-ի, Քաղաքաշինության կոմիտեի և «Բիդեք» շինարարական ընկերության միջև, խախտվել է։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր. տանիքը դեռ իբր վերանորոգվում է։ Գագիկ Սուրենյանի հայտարարած անձրևների մասին լուրը անգամ նրանց համար շտապելու կամ ելք գտնելու պատճառ չդարձավ։ Արդյունքում անձրևը 4-րդ հարկից հասել է 3-րդ և մասնակի 2-րդ հարկեր։ Առաստաղը, հատակը, գույքը և երաժշտական գործիքները անձրևի տակ մնալուց բացի, շարունակում են մնալ խոնավ շենքում։

Նշենք՝ խոնավ պայմաններում գործիքները գնալով կորցնելու են իրենց գործունակությունը՝ դառնալով անպիտան։

Մենք՝ կոնսերվատորիայի ուսանողներս, նախ պահանջում ենք պարզաբանում՝ տանիքի վերանորոգումը ժամանակին չավարտելու և բարձրագույն կրթական հաստատությունը նման ծանր վիճակի հասցնելու համար։
Պահանջում ենք նաև շտապ վերանորոգել թե՛ տանիքը, թե՛ փոխհատուցել ձեր բացթողման պատճառով առաջացած խնդիրները։

Մենք՝ ուսանողներս, պահանջում ենք վերականգնել կրթություն ստանալու մեր իրավունքը։ Մեզ համար չափազանց թանկ է մեր կոնսերվատորիան և նրա բարեկեցիկ ու պատշաճ վիճակը»։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում

Ձեզ գուցե հետաքրքրի