Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:33 09-06-2023

Զոհված զինծառայողի մոր արարքը պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, պնդում է՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արարքը պետք է իրավական գնահատական ստանա։ Այս մասին այսօր դատական նիստից առաջ ասաց Աշոտ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ վատ չի՞ զգում, որ զոհված հերոսի մայրը դատարանում է։

«Հարգելի՛ս, յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը՝ դրա մասին արդեն խոսել ենք, ոչ մեկ չի նսեմացրել ու չի կարող նսեմացնել, ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ», - ասաց Փաշինյանը։

Հարցին՝ այդ թվում նաև տիկին Գայանեի առա՞ջ՝ արձագանքեց. «Այո՛, բայց, միևնույն ժամանակ, ասում եմ, որ յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա»։

Նա ասաց, թե զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսի հետ շփվել է, փոխադարձ հարգանք կա ու երբևէ չի կարծել, որ որևէ տգեղ միջադեպ կարող է տեղի ունենալ։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ