copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:45 19-10-2024

Գերմանիայի կանցլերը Էրդողանի հետ կքննարկի իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նախատեսվում է, որ նրանք կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Թուրքիայի կողմից որոշ զինատեսակներ ձեռք բերելու հարցը: