copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:12 19-10-2024

ՔՊ-ական համայքնապետը հաստիք է բացել, աշխատավարձ է տալիս, բայց նման բանվոր գոյություն չունի

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրում չգրանցված ավազի հանք կա, որտեղից բնակիչները 200 տարուց ավելի իրենց տունը կառուցելու, վերանորոգելու համար ձրի ավազ են վերցել, բայց իշխանության գալուց անմիջապես հետո ՔՊ-ական Խաչիկ Վարդանյանն այդ հանքն իրենով է արել:

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Գյուլագարակ համայնքի բնակիչը։ Նրա խոսքով՝ հանքում 2 տեսակի ավազ կա՝ լավ ու վատ։ Սպիտակ ավազը համարվում է լավը, և ՔՊ-ական համայնքապետը այն թանկ գնով վաճառում է հարուստենրին, իսկ վատ որակի ավազը տեղացիներին է վաճառում։

«Բնակիչները բողոքել են, բայց Դատախազությունն ընթացք չի տվել: Ավելին, հարկայինը եկել ու փոխանակ սեփականատիրոջը տուգանի՝ Խաչիկ Վարդանյանին, շինարարին է 67 միլիոն դրամ տուգնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Բնակչի խոսքով՝ ՔՊ-ական Խաչիկ Վարդանյանը համայնքապետ դառնալուց անմիջապես հետո համայնքապետարանի 6 աշխատակցի ազատել է։ Նրանցից մեկն էլ եղել է Հոբարձիի վարչական ղեկավար Գագիկ Ղարաջյանը: Ու թեև դատարանում պարտվել է ու համայնքի գումարներից որպես փոխհատուցում վճարել վերականգնված աշխատակիցներին, նորից է ազատել նրանց։

«Նրանց գործից հանելու հիմնավորումը եղել է, որ ալկոգելը սահմանված վայրում չի եղել։ Դատական գործընթացից հետո 6 հոգի վերականգնվել է, 15 միլիոն դրամ էլ հարկադիր պարապուրդ է վճարվել նրանց: Համայնքի շահերը պաշտպանել է «Թումանյան» փաստաբանական գրասենյակը, որը դրա դիմաց ստացել է 4.6 միլիոն դրամ ու դատը կարճվել է։ Դատերը կրվելուց հետո գրասենյակի ղեկավարը դարձել է ԲԴԽ անդամ։ Այս 6 աշխատակիցները վերականգնվելուց հետո, նորից Խաչիկ Վարդանյանի հրամանով ազատվել են աշխատանիքց: Բացի այդ՝ Խաչիկ Վարդանյանը համայքնապետարանում անկապ հաստիքներ է բացել ու աշխատավարձեր է տալիս, օրինակ՝ մի բանվորի, որին ոչ ոք, երբեք չի տեսել, անհայտ է նրա ինքնությունը, նման մարդ գոյություն չունի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի