Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:01 16-10-2024

Արշակունյաց պողոտայում «ֆուռը» խափանվել է՝ փակելով ճանապարհը. խցանում է առաջացել

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արշակունյաց պողոտայում՝ «Սաս» սուպերմարկետի հարևանությամբ, ֆուռը խափանվել է ճանապարհի մեջտեղում և փակել է ճանապարհը։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է։ Հսկայական խցանում է առաջացել, իսկ երթևեկությունն այս պահին իրականացնում է միակողմանի։

Մանրամասները՝ տեսանյութում