copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:53 15-10-2024

Նիկոլին պետք էր վախեցնել նույնիսկ նիկոլական ուսուցիչների աչքը

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հատուկ չէի մեկնաբանում ԱԱԾ-ի «դպրոցական մասկի-շոու»-ն, սպասում էի թեման մի քիչ պաղի, որ քիչ թե շատ սթափ քննարկել լինի։

Փաստ է, որ եթե ԱԱԾ-ի նպատակը լիներ ուսուցչի ենթադրյալ «անառակաբարո վարքի» դեմ պայքարելը, ապա նրան հնարավոր էր ձերբակալել տանը, տնից դուրս գալիս՝ շքամուտքում, որևէ բանուկ վայրում, ի վերջո, ինչպես շատերը նշել էին, կանչել տնօրենի կաբինետ։
Ակնհայտ է, որ նպատակը հենց շոու բեմադրելն էր։
Այստեղից հարց է առաջանում, իսկ ո՞վ է շոուի ենթադրյալ հանդիսատեսը։

Ես համարում եմ, որ շոուի թիրախային լսարանը մեծ հաշվով Հայաստանի ուսուցչական ամբողջ համայնք է։
Ուսուցիչների շրջանում դժգոհությունները աստիճանաբար կուտակվել են. սկսած ատեստացիաներից, վերջացրած դպրոցները փակելով ու դասագրքային աղետով։ Ռեժիմը խնդիր ունի ուսուցիչների աչքը վախեցնելու։ Ընդ որում Նիկոլին պետք էր վախեցնել նույնիսկ նիկոլական ուսուցիչների աչքը։

Ընդ որում համոզված եմ, որ հենց այսպես՝ երեխաներին սարսափեցնելով այդ գործողությունն իրականացնելը հատուկ է արվել, որպեսզի թեման առավել մեծ արձագանք ստանա և հնարավորինս շատ մարդու հասնի։ Մեղսագրվող հանցանքը նույնպես ընտրվել է այնպիսին, որ միանգամից կատաղի վեճեր առաջացնի։
Կոնկրետ դպրոցում էլ նաև տնօրեն փոխելու խնդիր է դրել ռեժիմը և սա առաջին անգամը չի լինի, որ վախեցնելով ու ոստիկանությամբ միջամտությամբ լինի այդ փոխելը։

* * *
Ինձ զարմացնում է, որ նույնիսկ ընդդիմադիր մեկնաբաններ եղան, որ միանգամից ու անվերապահորեն ընդունեցին ուսուցչի մեղքը ու սկսեցին պաշտպանել ԱԱԾ-ի «կոշտ գործողությունները»՝ ըստ էության արդարացնելով ու նորմալիզացնելով օկուպացիոն ռեժիմի ուժի ցուցադրության ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։
Փաստորեն, ռեժիմի՝ 6,5 տարի անընդմեջ ստելուց հետո էլ որոշ ընդդիմադիրներ շարունակում են հավատալ նիկոլական ԱԱԾ-ի հաղորդագրություններին։

Շեշտեմ. ես չեմ բացառում, որ ուսուցիչն իսկապես հանցանք է գործել, բայց, կրկնեմ, որ ԱԱԾ-ի գործողությունները հանցանքը կասեցնելուն չէին ուղղված, այլ ուժի հերթական ցուցադրությունն էին հանրության և, մասնավորապես, ուսուցիչների համար։
#երկիրՀԺ
#նիկոլապետություն

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան