ՀՀ Կառավարությունը հաստատել է մասնավոր մանկապարտեզների ֆինանսավորման նոր պիլոտային մոդել, որով պետությունն ու համայնքը համատեղ հոգալու են պետական մանկապարտեզներում հերթագրված, բայց տեղի սղության պատճառով դուրս մնացած 5-6 տարեկան երեխաների մասնավոր հաստատություններ հաճախելու ծախսերի մի մասը: Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2027 թվականի սեպտեմբերի 1-ից: Չնայած որոշմամբ սահմանվել է ծնողական համավճարի առավելագույն սահմանաչափ (տարեկան շուրջ 430 հազար դրամ):
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ըստ հետազոտությունների՝ մանկապարտեզ հաճախած երեխաները հետագայում ուսման ոլորտում շատ ավելի մեծ հաջողությունների են հասնում: Սակայն Հայաստանում այսօր մանկապարտեզի տարիքի երեխաների մոտ 1/3-ը ընդհանրապես նախակրթարան հաճախելու հնարավորություն չունի:
Մանկապարտեզի տարիքի երեխաներ ունեցող ծնողները ևս մեկ հիմնավոր մտավախություն ունեն. նրանք չեն բացառում, որ լիցենզավորված մասնավոր հաստատությունները, օգտվելով պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ կորզելու այս հնարավորությունից, պարզապես կբարձրացնեն վարձավճարները։ Արդյունքում՝ ծրագրի ողջ ֆինանսական բեռը կրկին կմնա ծնողների ուսերին։
Այս համատեքստում Ատոմ Մխիթարյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ պետական կամ համայնքային մանկապարտեզների տնօրեններն ու նրանց փոխկապակցված անձինք պետական մանկապարտեզների հարևանությամբ մասնավոր մանկապարտեզներ են բացում, ինչը պակաս մտահոգիչ փաստ չէ։
Լուրջ մտահոգություններ կան նաև այն մասին, որ կառավարության այս որոշումը կնպաստի «խնամի-ծանոթ-բարեկամ» արատավոր սկզբունքի արմատավորմանը։ Արդյունքում՝ մասնավոր հաստատություններում առաջնահերթություն կստանան ոչ թե երկար ժամանակ հերթում սպասող երեխաները, այլ պաշտոնյաների կամ տնօրենների ծանոթների զավակները։
Մանրամասները՝ տեսանյութում։