copy image url
Ավելին 4 տարի առաջ - 18:47 02-08-2021

Ամերիկացին վառել է իր մեքենան՝ փորձելով վախեցնել արջին

Տղամարդը այրել է իր մեքենայի կապոտը՝ փորձելով վախեցնել իր ճանապարհը փակած արջին: Այդ մասին Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկը պատմել է Facebook-ի իր էջում:

Այս վարկածը 30-ամյա տղամարդը պատմել է դեպքի վայր ժամանած ոստիկաններին: Սակայն հայտնի չէ, թե արդյոք իրականում արջը գոյություն ունեցել է:

Ոստիկանության տվյալներով՝ այս հատվածներում իսկապես գիշատիչ կենդանիներ հանդիպում են, և երբեմն- երբեմն հարձակվում են մարդկանց վրա, սակայն միջադեպի պահին մոտակայքում կենդանիներ չեն եղել:

Տղամարդը, որի պահվածքը ադեկվատ չի եղել, տեղափոխվել է հիվանդանոց ՝ բուժզննում անցնելու համար: Դրանից հետո պարզվել է, որ նա թմրանյութերի ազդեցության տակ է:

Տղամարդը ձերբակալվել է թմրանյութերի օգտագործման եւ հրկիզման մեղադրանքով, քանի որ կրակը կարող էր մեքենայից տարածվել դեպի շրջակա տարածք:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից