Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:43 12-05-2022

Սա Նիկոլի հերթական շոուն էր, բայց սրանք մեզ չեն կարող վախեցնել․ Սուրեն Մանուկյան


Քիչ առաջ ԱԱԾ-ն գտնվում էր ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանում։ Նրանք իրականացնում են խուզարկման աշխատանքներ։ Խուզարկման ավարտից հետո Սուրեն Մանուկյանի փաստաբանն ասաց, որ ոչինչ չեն գտել։ Սուրեն Մանուկյանն էլ հավելեց, որ սա ընդամենը քաղաքական հետապնդում էր։

«Ընտրակաշառքի հետքերով էին եկել, բայց բնականաբար ոչինչ էլ չհայտնաբերեցին, քանի որ նման բան գոյություն չունի։ Սա ընդամենը քաղաքական հետապնդում է, քանի որ ես չեմ կարողանում համակերպվել նվաստացած դրոշի հետ և ապրել։ Իմ պայքարը շարունակվելու է, մինչև չհեռացնենք այդ խելագարին։ Սա Նիկոլի հերթական շոուն էր, բայց սրանք էսպիսի բաներով մեզ չեն կարող վախեցնել։ Ուղղակի ընտանիքի անդամները, փոքր երեխաներն էին մի քիչ վախեցել։ Իրենք շոու էին կազմակերպել՝ իբր հանցագործ են բացահայտել, բայց ցույց տրվեց, որ ոչ մի բան չկա։ Կաշկանդված չենք, ոչ էլ վախեցած ենք, դրանով մեզ չեն էլ կարող վախեցնել։

Այս պահին քրեական գործերով ովքեր անցնում են, հիմնականում դաշնակցականներ են, և բնականաբար դա հիմք է տալիս տրամաբանել, որ միտված է կոնկրետ «Դաշնակցության» վրա, որովհետև «Դաշնակցությունը» ազգային կուսակցություն է, և դրա բոլոր անդամները պայքարում են որպեսզի ունենանք հզոր Հայաստան»,- ասաց Սուրեն Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ