Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:15 12-10-2024

Ազգային երգն ու պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը առաջին անգամ չէ, որ անհեթեթ որոշում է կայացնում՝ միտում ունենալով ոչնչացնել հայկականը: ArmLur.am-ին դիմած ուսուցիչները դեռ անցած ամիս էին պատմում, որ դպրոցներին ԿԳՄՍՆ-ից ներքին հրաման է իջեցվել, ըստ որի՝ ուսուցիչները չեն կարող աշակերտներին դասավանդել ազգային երգ ու պար:

ArmLur.am-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ-ի մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանն ասել էր, որ դա անհեթեթություն է, եւ նման հրահանգ նախարարության կողմից չկա: Հավելյալ տեղեկության համար հորդորել էր գրավոր հարցում ուղարկել նախարարությանը: ArmLur.am-ը ուղարկել էր գրավոր հարցումը եւ այժմ ստացել է պատասխանը, որտեղ նշված էր հետեւյալը.

«Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ հաստատվել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի 15-րդ կետով սահմանված՝ հանրակրթական ծրագրերի 7 ուսումնական բնագավառներից մեկը «Արվեստ եւ արհեստ» բնագավառն է։

Այն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի եւ ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով եւ նպաստում է Ժողովրդական ավանդույթներին եւ մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն»։

Ինչպես նամակում էր նշվում՝ «Արվեստ եւ արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն եւ դեկորատիվ-կիրառական արվեստ (744) ուսումնական առարկաներով՝ տարրական, միջին եւ ավագ դպրոցներում, առանձին կամ ինտեգրված դասընթացով: «Միաժամանակ հայտնում ենք, որ կրթական քաղաքականության ներդրման հավասար մոտեցում ցուցաբերելու սկզբունքից ելնելով՝ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից միջոցառման շրջանակում վերապատրաստված մասնագետները կարող են դասավանդել «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառի առարկաներից որեւէ մեկը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին բավարարելու դեպքում», – գրված էր նամակում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան