copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:14 11-10-2024

ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ճապոնիայի դեսպանատանը

ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ճապոնիայի դեսպանատանը՝ ԱՄՆ-ի հետ զորավարժությունների կապակցությամբ, որոնք անցկացվում են ՌԴ-ի սահմանների հարևանությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հոկտեմբերի 11-ին ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատանն ուղղված խիստ բողոք է հնչել՝ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու առթիվ այն տարածքներում, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության սահմանների հարևանությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նաև ընդգծվում է, որ անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ զորավարժություններ անցկացնելու և տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ավելացնելու Տոկիոյի պրակտիկան։