copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 20:27 17-07-2026

Ֆրանսիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանին կիբեռհարձակումների կապակցությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ պաշտոնական բողոք հայտնելու մի շարք կիբեռհարձակումների կապակցությամբ, որոնք ֆրանսիական իշխանությունները կապում են ռուսական տարածքի հետ:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ֆրանսիական կողմը վճռականորեն դատապարտել է «չարամիտ կիբեռհարձակումները», որոնք, ըստ Փարիզի պնդումների, կազմակերպվել են Ռուսաստանից:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան ֆրանսիական կողմից որևէ պաշտոնական դիմում չի ստացել ենթադրյալ կիբեռհարձակումների վերաբերյալ։

«Սա դիտարկում ենք որպես ապացույց այն բանի, որ չկան որևէ փաստեր, որոնք կվկայեն տեղի ունեցած միջադեպերին Ռուսաստանի առնչության մասին, ինչպես նաև ապաքաղաքականացված հետաքննություն անցկացնելու շահագրգռվածության բացակայության վկայություն»,- հայտարարել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել