Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:28 11-10-2024

Տարին լրացավ՝ որևէ լուր չի տրվել, թե ինչ վիճակում են Բաքվում հայ գերիները. Աշոտ Ղուլյան

Այնպես չի, որ ակնկալում ենք՝ մի անգամ ակցիա անենք և բոլոր հարցերը կլուծվեն, բայց հանգիստ էլ չենք նստելու և սպասելու, թե ով երբ է որոշելու այդ հարցին անդրադառնալ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, որը ևս մասնակցում էր Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով ակցիային։

«Այս իրավիճակը բոլորիս մղում է նրան, որ աշխարհի որ մասում էլ լինի, ամեն հայ իր խոսքը բարձրացնի՝ ի աջակցություն ռազմագերների և պատանդների, որոնք գտնվում են Բաքվի բանտերում»,-ասաց նա։

Ղուլյանը նշեց, որ առ այսօր՝ ամբողջ մեկ տարվա ընթացքում որևէ լուր, թափանցիկ ինֆորմացիա չի տրվել, թե ինչ վիճակում են Բաքվում պահվող հայ գերիները։