copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:17 09-10-2024

Հայտնաբերվել ու ձերբակալվել է 1 տարի առաջ առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվողը. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները հերթական փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերել են 2023 թվականին Երևանում աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողին:

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող ու հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Լևոն Երիցյանը:

Տեղում ոստիկանները մեկնում են նշված վայր և Ղ. Փարպեցի 9 հասցեի մոտ հայտնաբերում և ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկում Լ. Երիցյանին:

Վերջինս, տեսնելով ոստիկանության ծառայողներին, փորձում է դիմել փախուստի, սակայն դա նրան չի հաջողվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա 2023 թվականի նոյեմբերից ոստիկանության էրեբունու բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանության փորձ) հատկանիշներով:

Վերջինս արդեն ոստիկանությունում ենթարկվում է անձնական խուզարկության և նրա մոտ հայտնաբերվում է թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Նրա հայտնաբերման փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որից հետո նրան ոստիկանության էրեբունու բաժնից ներկայացրել են քննրչական բաժին, որտեղից էլ նա տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 30-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում «էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ «Ձախ սրունքի ստորին երրորդկանի կույր վնասվածք», «աջ ոլոքի ստորին երրորդականի կողմնային մակերեսի մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել