copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:52 26-07-2024

Ձերբակալվել է ուկրաինացի ազգայնական գործիչ Իրինա Ֆարիոնի սպանության մեջ կասկածվողը․ «Ազատություն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 25-ին հայտարարել է, որ ձերբակալվել է նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնի սպանության համար կասկածվողը: Գրում է «Ազատությունը»։

Զելենսկին Telegram-ում գրել է, որ ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն իրեն տեղեկացրել է հուլիսի 19-ին տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվող 18-ամյա երիտասարդի կալանավորման մասին։

Կլիմենկոն իր հայտարարության մեջ նշել է, որ կասկածյալը առնվազն երեք բնակարան է վարձել Լվովում՝ Ֆարիոնի վրա հարձակումը նախապատրաստելիս:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը կարողացել է բացահայտել կասկածյալի ինքնությունը, սակայն որոշել է չհրապարակել տեղեկատվությունը։

Կասկածյալի հայրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ իր որդին չէր կարող Ֆարիոնին սպանելու շարժառիթ ունենալ։

«Ես այս պահին մարտի դաշտում եմ և որոշ ժամանակ է՝ չեմ տեսել որդուս, պարբերաբար հեռախոսով խոսել եմ նրա հետ»,- պատմել է տղամարդը՝ հավելելով, որ որդին Դնեպրի միջնակարգ դպրոցն է ավարտել։

«Ազատություն» ռադիոկայանը նաև հարցազրույց է անցկացրել Դնեպրի բնակիչների հետ, այդ թվում՝ մեկ կնոջ, ով կասկածյալին նկարագրել է որպես «շատ լավ տղա»:

Ուկրաինայի ամենահայտնի ազգայնական գործիչներից մեկը՝ Իրինա Ֆարիոնը սպանվել էր հուլիսի 19-ին:

Ֆարիոնը հայտնի էր Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում ուկրաիներենի պաշտպանության ելույթներով։ Նախորդ տարի նա հայտնվել էր սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ «ուկրաինական բանակի կազմում կռվող ռուսախոս զինվորականները իսկական ուկրաինացիներ չեն»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել