Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:45 07-10-2024

Հայ-ադրբեջանական սահմանին ՆԱՏՕ-ի զորքեր կտեղակայվեն․ պնդում է Մոսկվան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ արևմտյան երկրները մտադիր են խաղաղապահների անվան տակ իրենց զորախումբը ուղարկել Հարավային Կովկաս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար։ Ինչպես փոխանցում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Բորտիկովն ասել է Աստանայում կայացած ԱՊՀ անդամ երկրների անվտանգության և հետախուզական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները Հայաստանին դրդում են ձգձգել Ադրբեջանի հետ բանակցությունները, քանի որ վերջիններս շահագրգռված չեն, որ տարածաշրջանում կայուն իրավիճակ հաստատվի։ «Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» ​​կոնտինգենտի տեղակայմանը` դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- ասել է նա։

Բորտնիկովը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ անկախ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Մոսկվայի մոտ կասկածներ է հարուցել։ Ըստ նրա՝ ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ «առաքելության մասնակիցները հետախուզական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության և նրա գործընկերների դեմ [նկատի ունի Ադրբեջանին և Իրանին-խմբ․]»։

Վերջինիս նաև պնդել է, որ հավաքական արևմուտքը արտոնյալ պայմաններով սպառազինությունների մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց ձգտում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Նրա համոզմամբ՝ դա Հայաստանին կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից՝ Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների հարցում։

Բորտնիկովը հավելել է նաև, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայությունը չի նպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը՝ հաշվի առնելով աշխարհի մի շարք այլ վայրերում դաշինքի միջնորդական առաքելության նախկին փորձը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել