Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:56 04-10-2024

ՔՊ խմբակցության և Կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Հոկտեմբերի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային փակ քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ» թեմայով:

Խոսքը վերաբերում է մասնագիտական աշխատանքների ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու առաջարկին: