Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:09 04-10-2024

Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան։

Հոկտեմբերի 7-10-ը նա կլինի Սանկտ Պետերբուրգում, հոկտեմբերի 10-12-ը՝ Մոսկվայում։ Սինանյանը կմասնակցի Ռուսաստանի Հայ իրավաբանների ասոցիացիայի ամենամյա համաժողովին։ Նա քննարկումներ կունենա նաև պետական և համայնքային կառույցների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հետագա ուղիների վերաբերյալ։