Ներքին 1 տարի առաջ - 20:43 02-10-2024

Սա Նիկոլի «բրիգադն» է, որը պետք է ծեծի ՀՀ քաղաքացիներին․ Աննա Մկրտչյանը՝ ոստիկանների մասին

Հանրապետության հրապարակում ընթանում է Սրբազան պայքարի հրավիրած հանրահավաքը։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը նկատեց, որ Հայաստանի ցանկացած քաղաքացու նպատակը պիտի լինի Ալիև-Էրդողան-Փաշինյան եռամիասնությունը քանդելը։

«Եթե կա Նիկոլը, ուրեմն նրան պաշտպանում են Էրդողանն ու Ալիևը, եթե Էրդողանն ու Ալիևը կարողացել են Հանրապետության հրապարակում դավաճան իշխանազավթներին նստացնել, նշանակում է, որ ՀՀ գոյությունը կասկածի տակ է, և այս հավաքը դրա մասին է»,-ասաց նա։

Ցույց տալով ոստիկանական շարքերը՝ պատգամավորն ասաց․ «Սա Նիկոլի «բրիգադն» է, որը պետք է ծեծի ՀՀ քաղաքացիներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։