copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:21 25-05-2023

Դաժան ծեծի ենթարկած ու կրակած ՔՊ-ականների փոխարեն Գյումրիում իրավապահները հսկում են ծեծի ենթարկվածին

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական, իրեն գործարար հռչակած Մրդո (Մարտին) Թորոյանին ազատ արձակելուց հետո ոստիկանությունը հսկողություն է սահմանել թե՛ վերջինիս կողմից տուժած քաղաքացու հիվանդասենյակի մոտ, թե՛ նրա կնոջ բնակարանի մոտ։ Հարազատները մտավախություն ունեն, որ Թորոյանը կրկին կարող է վնասել տուժած քաղաքացուն։

Մեր տեղեկություններով՝ Թորոյանին օգնած երկու ընկերներից մեկը Գյումրու պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, և հենց նրա մոտ էին տարել տուժած քաղաքացուն՝ հույս ունենալով, որ վիճակը կկայունանա և բողոք չի ներկայացնի։ Իսկ մյուս ընկերը Գյումրիի ՔՊ-ական ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանն է, ում ևս մեղադրանք է առաջադրվել և նա ձերբակալվել է։

Նախօրեին հայտնել էինք, որ դատարանը 10 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակել Թորոյանին, որը կասկածվում է Գյումրիում սպանության փորձ կատարելու մեջ։

Հիշեցնենք, որ Oragir.News-ին մանրամասներ էին հայտնի դարձել Գյումրիում տեղի ունեցած միջադեպից, երբ իրեն գործարար հռչակած Մրդո (Մարտին) Թորոյանը, ով քաղաքում առավել հայտնի է Տիգրան Մեծ լավաշի Մրդո անունով, կրակել է քաղաքացու վրա, ով նրան մեղադրել էր շինանյութ գողանալու մեջ։ Մարտինը իր երկու ընկերների հետ դաժան ծեծի էր ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել քաղաքացու հասցեին, գցել նրան շան բունը, սառը ջրի խողովակը պահել վրան, այնուհետև կրակել նրա որովայնին։ Մարտինի հեռանալուց հետո նրա ընկերները քաղաքացուն նստեցրել էին մեքենան, տարել պոլիկլինիկա՝ բուժօգնության, դեղատանը ցավազրկող ներարկել և տարել տուն։ Հաջորդ օրն արդեն երբ քաղաքացու առողջական վիճակը վատացել է, վերջինս տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Մեզ հայտնի էր դարձել, որ Թորոսյանը կալանավորված է, սակայն միջադեպի երկու մասնակիցները փախուստի մեջ էին։ Հայտնի է նաև, որ Թորոսյանն ու ընկերները այժմ էլ փորձում են ահաբեկել քաղաքացու հարազատներին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում