copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:15 02-10-2024

Fast Shift-ով հնարավոր է կատարել QR վճարումներ 22,000 վաճառակետում (տեսանյութ)

Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինը միացավ Իդրամ ընկերության բաց QR ենթակառուցվածքին՝ իր օգտատերերին հնարավորություն ընձեռելով Fast Shift բջջային հավելվածով արագ վճարումներ կատարել շուրջ 22,000 վաճառակետում Իդրամի QR կոդի սկանավորմամբ։

Fast Shift-ի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը նշել է․ «Ընկերությունը մշտապես ընդառաջ է գնում օգտատերերի պահանջներին, և սա վճարման գործընթացն ավելի ճկուն, արագ ու հարմարավետ դարձնելու ևս մեկ քայլ է։ Fast Shift-ը շարունակաբար նպաստելու է Open QR-ի գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից», - ասել է նա։

Fast Shift ընկերությունը վերջերս վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով ու ֆինտեխ լուծումներով հավելված՝ ավելի քան 350 ծառայություններով և արդեն ՀՀ ողջ տարածքում շուրջ 22 000 վաճառակետերում վճարումներ կատարելու հնարավորությամբ։

Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է