Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 18:09 30-06-2025

Fast Shift-ը թողարկել է «YoYo» վճարային հավելվածը երեխաների համար

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է «YoYo» բջջային հավելվածը, որը նախատեսված է 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։

Այսուհետ նրանք նույնպես կարող են անկանխիկ գումար ունենալ և անհպում վճարումներ կատարել 22.000+ վաճառակետերում, որտեղ տեղադրված են Idram-ի կամ Fast Shift-ի QR-ները։

Բացի այդ՝ փոքրիկ և պատանի օգտատերերը կարող են վճարումներ կատարել այն օնլայն հարթակներում, որտեղ Fast Shift-ն ինտեգրված է որպես վճարամիջոց։ YoYo հավելվածով հնարավոր է նաև գումար փոխանցել կամ ստանալ ընտանիքի այն անդամից, որի Fast Shift հաշվին կցվել է երեխայի էլ․ դրամապանակը։ YoYo-ի օգտատերը կարող է լիցքավորել իր հեռախոսահամարը, ինչպես նաև վարձակալել PowerFull` սմարթֆոնի կամ այլ սարքերի մարտկոցը լիցքավորելու համար։

YoYo էլեկտրոնային դրամապանակը ստեղծելու գործում առանձնահատուկ կարևորվել է անվտանգությունը․ օգտատիրոջ անձնական տվյալներն ու դրամական միջոցներն ապահովագրված են արտահոսքից կամ կորուստներից։ Սա նաև ապահով միջոց է ծնողական վերահսկողության, այսինքն՝ գրանցման պահից մինչև հավելվածի օգտագործումը ծնողը կկարողանա հատուկ գործիքակազմի միջոցով տեսնել երեխայի օնլայն գործարքների պատմությունը և ֆինանսական գործողությունները։ Այդ նպատակով երեխան կարող է փոխանցումներ ստանալ միայն ընտանիքի անդամներից։

«Սա երեխաների առաջին քայլն է դեպի ֆինանսական անկախություն։ YoYo-ի հետ նրանք կունենան տարբեր զեղչեր մի շարք վաճառակետերում, ինչպես նաև կսովորեն կառավարել իրենց ֆինանսական միջոցները։ Մեր ընկերությունը մեծ ոգևորությամբ է ներկայացնում նոր հավելվածը, որը նոր ու հետաքրքիր հնարավորություններ կստեղծի ինչպես մեր, այնպես էլ մեր պատանի օգտատերերի համար»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

YoYo էլեկտրոնային դրամապանակը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել