Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:00 02-10-2024

Սահմանադրական դատարանն իշխանության կցորդն է. հարցում

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Բարձր դատարանի այս որոշումը բազմաթիվ դժգոհությունների և իրարամերժ գնահատականների պատճառ դարձավ, իրավաբաններն ու սահմանադրագետներից շատերն էլ համոզմունք հայտնեցին, որ ՍԴ-ն փաստացի գաղտագողի չեղարկել է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց համար սպասելի՞ էր, որ Սահմանադրական դատարանը փաստացի կչեղարկի անկախության հռչակագիրը։

«Սպասելի էր այնքանով, որ այս իշխանություններն ինքնին հակապետական են ու սահմանադրական դատարանն էլ ինքնին իշխանության կցորդն է»,- ասաց մի տղամարդ։

«Այս կառավարությունն ուրիշ ի՞նչ պետք է աներ»,- նշեց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։