copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 10:52 02-10-2024

Վեց հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են

Վեց հայ շախմատիստ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակի լավագույն100-յակում: Այս մասին տեղեկանում ենք Շախմատի միջազգային կազմակերպությունից։

Տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներից վարկանիշային աղյուսակում տեղ են գտել Հայկ Մարտիրոսյանը (51), Շանթ Սարգսյանը (70) և Գաբրիել Սարգսյանը (93):

Կանանց հավաքականում դասավորությունն այսպիսին է՝ Էլինա Դանիելյան (60), Լիլիթ Մկրտչյան (62) և Աննա Սարգսյան (69):

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։