copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:55 01-10-2024

Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, թե ՀՀ-ն համաձայնել է իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների. Փաշինյան

ՀՀ իշխանությունը լիովին երաշխավորում է իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը. այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, ընդամենն իրականության խեղաթյուրումներ են։ Ուզում եմ ավելացնել, որ նույնպիսի խեղաթյուրումներ են այն պնդումները, թե իբր Հայաստանը համաձայնել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների»,- ասել նա։