copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:05 30-09-2024

ԱՄՆ-ն հպարտությամբ աջակցում է Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը. Դեսպան

Հայաստանը բաց է բիզնեսի համար, «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան կոմերցիոն կապերի ամրապնդմանը և Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկվեն կոմերցիոն կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հեռանկարներն ու հնարավորությունները։