copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:15 27-09-2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ճանապարհին

Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհին՝ «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ (Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում), կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից. հայտնում են, որ փոփոխությունը կատարվում է միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Նշված հատվածում կայանումը թույլատրվելու է միայն թեթև մարդատար ավտոմոբիլների համար՝ ճանապարհին զուգահեռ։

Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են համապատասխան գծանշումներ, և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։