copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:00 26-09-2024

«Եվրաքվե»-ի ստորագրահավաքի ժամանակ հարձակվել են Oragir.News-ի լրագրողների վրա

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ թաղապետարանում, «Եվրաքվե»-ի ստորագրահավաքին միացած 6 տղամարդ հարձակվել են Oragir.News-ի լրագրողների վրա։

Oragir.News-ի լրագրողները նշված վայրում լուսաբանել են ստորագրահավաքի գործընթացը, երբ «Եվրաքվե»-ի ստորագրահավաք իրականացնող անդամներից դիմակով մի կին սկսել է սադրել և ստորագրող անձանց տրամադրել լրագրողների դեմ, այդ կերպ վեճ հրահրելով։
​​​​​​

«Նայե՛ք, ձեզ նկարում են»,- բոլոր ստորագրողներին ասել է կինը։

Դրանից հետո 6 տղամարդ հարձակվել, շրջափակել և վիճել են 2 աղջիկ լրագրողների հետ։

Նշենք, որ սա հանրային գործընթաց է, և լրագրողները իրավունք ունեն լուսաբանել այն։

Նշենք նաև, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, և այդպիսի արարք կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի:

Հարց է առաջանում. «Եվրաքվե» նախաձեռնող խմբի անդմաներն այսպե՞ս են պատկերացնում ԵՄ-ին անդամակցելը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել