copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:27 26-09-2024

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին կիրականացվի հարկադիր քարաթափում

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին կիրականացվի հարկադիր քարաթափում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ից, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները»,-ասված է հայտարարության մեջ: