copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:10 26-09-2024

Մի քանի րոպե առաջ փրկվել եմ հիստերիկ արագությամբ շարասյունից․ ՖԲ օգտատեր

«Հայաստանում Սոնա Մնացականյանի ճակատագրին արժանանալու վտանգը ամեն վայրկյան կախված ա գլխներիս»,- այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Անի Արթենյանը։

Նրա խոսքով՝ Երևանի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում է եղել, երբ մեծ արագությամբ անցել է ՀՀ ղեկավար անձանցից մեկի ավտոշարասյունը։

«Զուտ երջանիկ պատահականությամբ մի քանի րոպե առաջ փրկվել եմ (առանց մի գրամ չափազանցության) չփակված խաչմերուկում հիստերիկ արագությամբ շարասյունից: Անպատժելիությունը տենց բան ա»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18։19-ին, Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին։ 2 տարի անց, սակայն, Փաշինյանին ուղեկցող վարորդը պատասխանատվության չի ենթարկվել։

Ամենից շատ դիտված