copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:34 26-09-2024

Շուտ պիտի մարդ դառնայիր․ սևազգեստ մայրերը՝ Էկոնոմիկայի նախարարին

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների սևազգեստ մայրերը, ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ այսօր՝ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ կառավարության անդամները, ինչպես միշտ շենք մտնելիս չմոտեցան սևազգեստ մայրերին, իսկ սևազգեստ մայրերը կառավարության անդամներին տեսնելիս՝ բացականչեցին թուրք շներ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության շենք մտնելիս չբարևեց սևազգեստ մայրերին, իսկ նրանք ի պատասխան բացականչեցին Պապոյանի հետևից․

«Շուտ պիտի մարդ դառնայիր, լավ ա՝ մարդ դառար, ա՛յ վիժվածք։ Մի քանի տարի ուշացրիր, ա՛յ անասուն»։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախկինում ևս կառավարության նիստի շտապելիս՝ տեսնելով սևազգեստ մայրերին, չի բարևել որդեկորույս մայրերին։