Ուղիղ եթեր
copy image url
Միտք Տեսանյութ 1 տարի առաջ - 09:13 26-09-2024

Առաջին ափսեն տվեցի ձեռքը՝ ասելով կոտրի․ հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր

Էդգար Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարաել և կից գրել․

«Մայրիկս Lyuda Kamalyan գեղեցիկ ու թանկարժեք սպասքի մեծ սիրահար է: Ճարտարի մեր երկհարկանի տան մի մեծ սենյակում միայն իր ապակե ու ճենապակե իրերն էին, որոնք հավաքում էր դեռևս 1980-ականների սկզբից:

Անցյալ տարի այս օրը պետք է դուրս գայինք տնից, Ճարտարից, Արցախից...

Բոլորիս պես մայրիկը չէր ուզում լքել իր օջախը: Տխուր-տրտում նստած էր: Մտածեցի՝ մի ալիք ցասումը դուրս հանելը մի քիչ կթեթևացնի նրա ապրումները և առաջարկեցի բարձրանալ երկրորդ հարկ՝ սպասքի իր սիրելի նմուշների մոտ: Մայրիկը տարակուսած նայեց ինձ՝ չգուշակելով, թե ինչու իրեն բերեցի այստեղ: Վերցրեցի առաջին ափսեն ու տվեցի ձեռքը՝ ասելով կոտրի: Հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր...
Իր թույլտվությամբ եմ հրապարակում այս տեսանյութը»։